Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեմքի խնամք

Կավ. ինչպե՞ս կարելի է այն օգտագործել դեմքի ու մարմնի գեղեցկության համար

Կավ. ինչպե՞ս կարելի է այն օգտագործել դեմքի ու մարմնի գեղեցկության համար

Կավը դիմահարդարման հայտնի միջոց է: Կոսմետիկ կավի հիմնական հատկությունը  մաշկը մաքրելն ու չորացնելն է: Կավը մաշկը հարստացնում է սննդարար նյութերով, ինչպես նաև  խոնավացնում ու ձգում է մկաններն ու մաշկը:

 

Պարբերաբար կիրառելու դեպքում վերանում են պզուկներն ու կորյակները: Կավե դիմակները խթանում են արյան շրջանառությունը, թուլացնում մկանային լարվածությունը, թեթևացնում ռևմատիկ ու հոդացավերը: Բացի այդ, կավը էժան է ու մատչելի:

Դեռևս II դարի գիտնական, փիլիսոփա ու բժիշկ Ավիցենան «Բժշկական գիտության կանոններ» գրքում մանրակրկիտ նկարագրել է կավի բուժիչ հատկությունները: Նույնիսկ Կլեոպատրան էր կավն օգտագործում երիտասարդությունը պահպանելու համար:

Ինչպե՞ս են կավն օգտագործում

Կավի մեծ տեսականի կա: Դրանք իրարից տարբերվում են գույնով, բաղադրությամբ, խտությամբ, կիրառման տեղով ու ծննդավայրով:

Կավերի հիմնական տարբերությունը գույնի մեջ է: Կավի գույնը պայմանավորված է նրա հանքային բաղադրությունով (երկաթի, պնձի պարունակություն, ևն): Ամենահաճախ հանդիպում են կանաչ, երկնագույն և սպիտակ գույները: Ամենաօգտակարը երկնագույն կավն է: Այ կլանում է հեղուկ ու գազանման թույները, հոտերն ու գազերը, սպանում է ախտածին մանրէները: Այս կավի բաղադրության մեջ առկա են գրեթե ամեն տեսակի հանքային աղերն ու միկրոտարրերը (արծաթ, մագնեզիում, կալցիում, մանգանաթթու, ֆոսֆոր, ալյումին, պղինձ, կոբալտ, մոլիբդեն):

 Երկնագույն կավը հրաշալի մաքրում է մաշկը մեռած, եղջրացած բջիջներից, արագացնում է մաշկի թարմացման ընթացքը: Այն ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է  ճաղատացման դեմ և շատ արդյունավետ միջոց է: Նույնքան արդյունավետ է նաև կորյակների դեմ պայքարում:

Սպիտակ կավ կամ կաոլին. բնական նյութ է, որն օժտված է բուժական բարձր հատկությամբ: Սպիտակ կավը մաշկը հարստացնում է թթվածնով, բարելավում է  բջիջների վերականգնումը: Կաոլինն արդյունավետ է հատկապես յուղոտ մաշկի դեպքում, քանի որ ոչնչացնում է այն մանրէները որոնք պզուկների ու կորյակների պատճառ են դառնում:

Կանաչ կավը հրաշալի աբսորբենտ է ու մաքրում է մաշկը, թուլացնում գրգռվածությունը, ունի չորացնող հատկություն: Կանաչ կավը մեղմ փիլինգի ազդեցություն ունի,  հեշտությամբ մաշկի ճարպահեռացմանն է նպաստում ու մաքրումայն փոշուց: Կանաչ կավից դիմակները հրաշալի հեռացնում են ճարպային փայլը, չորացնող ու ձգող հատկություն ունեն և նպաստում են երիտասարդության պահպանմանը:

Սև կավը հատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ հիմնականում կիրառվում է որպես հակացելյուլիտային  միջոց ու արդյունավետ է ավերոդ քաշի դեպքում: Հիմնականում կիրառվում է թրջոցների  տեսքով:

Կարմիր կավը բարձրացնում է մաշկի տոնուսը և այն ձգում, ամրացնում արյան անոթներն ու մազանոթները: Կարմիր կավը հազվադեպ է վաճառքում լինում մաքուր տեսքով:

Դեղին կավը  մաշկից հեռացնում է թույներն ու հագեցնում թթվածնով, ինչն էլ իր հերթին նպաստում է մաշկի երիտասարդացմանը: Կիրառվում է հոգնած ու ծերացող մաշկի դեպքում:

Մոխրագույն կավը խոնավացնում է մաշկն ու բարձրացնում տոնուսը: Կիրառվում է չոր ու խոնավությունից զուրկ մաշկի դեպքում:

Կավե դիմակները ճիշտ պատրաստելու համար անհրաժեշտ է հետևյալ կանոններից չշեղվել:


Սկզբում խորհրդակցեք մաշկաբանի հետ: Դիմակ պատրաստելու համար սկզբում կավը պետք է ոչ մետաղական ամանի մեջ բացել գոլ ջրով (եռման ջրում կորցնում է բուժիչ հատկությունները): Խառնուրդը չի կարելի երկար պահել, այն կկորցնի խոնավությունը, կպնդանա ու արդեն պիտանի չի լինի: Կավե պատրաստուկը դեմքին քսելու համար էլ նախապես պետք է մաշկը ջրով խոնավացնել, որ այն չվնասվի: Եթե մաշկի վրա ուժեղ բորբոքումներ կան, խորհուրդ չի տրվում կավե քսուք օգտագործել:

Կավը գնելիս ստուգեք, որ այն ժամկետանց չլինի:

Կիրառման ձևը

Կավը ոչ մետաղական ամանի մեջ գոլ ջրով բացել, խառնել մինչև թանձրանա թթվասերի խտության: Ստացվածը քսել դիմակի նման, բարակ շերտով, ապա 15-20 րոպեից  գոլ ջրով լվանալով  մաքրել: Կիրառել շաբաթական 2-3 անգամ:

Ի դեպ, կավը կարելի է ոչ միայն գոլ ջրով բացել, այլև կանաչ թեյով, եթերայուղերով ու կեֆիրով կամ մածնով:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.04.2013

Հարգելի Սյուզան, բարև Ձեզ, մենք ունենք գործընկեր, ով զբաղվում է ավանդական բժշկությամբ և բժշկության մեջ կավի օգտագործման գիտակ է։ Կարող եք ծանոթանալ  հետևյալ հղման միջոցով. www.med-practic.com/arm/481/my.organization.html Հուսով ենք նա կօգի Ձեզ։

Suzan

21.04.2013

Asaceq xndrem vortexic karox em gnel ayd,tarber guyni kav@.

Կարդացեք նաև

Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից
Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից

Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...

Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am
Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...

Հղիություն, ծննդաբերություն
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ

Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...

Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեղաբույսեր
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com

Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...

Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում
Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում

Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...

Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am
Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am

Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am
Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...

Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am
Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...

Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am
Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...

Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am
Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...

Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com
Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com

Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...

Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am
Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am

Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...

Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am

Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...

Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am
Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am

Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ